Սպորտ

Բարսան գումար է պարտք 19 ակումբի, այդ թվում՝ Լիվերպուլին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Տվյալներ են հրապարակվել, որոնցից պարզ է դառնում, որ «Բարսելոնան» դեռևս 19 ակումբի գումար է պարտք։

Ընդհանուր պարտքը կազմում է 126 միլիոն եվրո։ Այդ գումարները «Բարսան» պետք է փոխանցի՝ տվյալ ակումբներից կատալոնական ակումբ ֆուտբոլիստների տեղափոխվելու համար։

Հրապարակված տվյալներում տեսնում ենք, որ «Բարսան» ամենաշատը պարտք է «Լիվերպուլին»՝ 29 միլիոն եվրո՝ Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերի համար։

Պարտքերի վերաբերյալ տվյալները Twitter-ի իր էջում հրապարակել է Football Espana-ի խմբագիր Քոլին Միլարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ