Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգը հունիսի 17-ից 18-ը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու Կազանում անցկացվող ԱՍԵԱՆ-Ռուսաստան հոբելյանական գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Սինգապուրի վարչապետի աշխատակազմը հունիսի 16-ին հրապարակված հայտարարության մեջ։
Այցը նվիրված է ԱՍԵԱՆ-Ռուսաստան հարաբերությունների 35-ամյակին և Ռուսաստանի՝ ԱՍԵԱՆ-ի երկխոսության գործընկեր լինելու 30-ամյակին։ Վարչապետին ուղեկցելու է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են լիագումար նիստեր, աշխատանքային ճաշ և հանդիսավոր ընթրիք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։
Չնայած Սինգապուրը շարունակում է պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով, երկրի ղեկավարությունը նշում է, որ ԱՍԵԱՆ-ի հարթակներում շփումները կարևոր են տարածաշրջանային երկխոսության և ընդհանուր մարտահրավերների քննարկման համար։ Սինգապուրը նախկինի պես կիրառում է արտահանման սահմանափակումներ այն ապրանքների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ինչպես նաև սահմանափակումներ ռուսական որոշ բանկերի նկատմամբ։
Լոուրենս Վոնգի՝ երկրում չգտնվելու ընթացքում վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի փոխվարչապետ, առևտրի և արդյունաբերության նախարար Գան Կիմ Յոնգը։

