fbpx
Աշխարհ

Սինգապուրում արգելվել են Zoom-ով դասընթացները

Սինգապուրում արգելել են աշակերտներին դասընթացներ անցկացնել Zoom պլատֆորմի միջոցով, նման որոշում է կայացրել երկրի կրթության նախարարությունը, քանի որ դասապրոցեսներից մեկի ժամանակ հաքերները կոտրել են դասը և պորնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ տեղադրել:

Կրթական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Արոն Լոյը այսօր հայտարարություն է տարածել որում նշվում է, որ առցանց դասընթացների շարունակման համար կտրվեն նոր ռեսուրսներ: Նա նաև հայտնել է, որ ուսուցիչներ բազմիցս հրահանգներ են ստացել, թե ինչպես կարելի է անվտանգ օգտագործել նման հարթակները:

«Խորհրդակցություններ կանցկացնենք Zoom պլատֆորմի ներկայացուցիչների հետ` անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ մշակելու համար»,- հավելել է Լոն:

Այս միջադեպը տեղի է ունեցել Սինգապուրի հանրակրթական դպրոցներից մեկում:

Այս մասին հայտնում է bloomberg.com-ը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ