Ծովում մոտ 2 կմ բարձրությամբ ջրային մրրկասյուն է առաջացել՝ գործարար շրջանից և Թանջոնգ Պագար լաստանավային տերմինալից քիչ հեռու։ Այս մասին հաղորդում է Nat-geo-ն:
Ականատեսները կարողացել են նկարահանել իրենց աչքերի առջև մոլեգնող ջրային մրրկասյունը։
Այս բնական ֆենոմենը երբեմն առաջանում է անձրևների սեզոնին, ավելի հաճախ ինտենսիվ ամպրոպների ժամանակ, երբ մրրիկի էներգիան բարձրացնում է ջրի հոսքը:
Դրա առաջացումը կանխատեսելը դժվար է: Այս անգամ մրրիկն առաջացել է հանկարծակի. նավակները չեն հասցրել ափ վերադառնալ և հայտնվել են մոլեգնող տարերքի գերությունում:
Ընդհանուր առմամբ երևույթը տևել է մոտ 20 րոպե։ Զոհեր և ավերվածություններ չկան:
