Սինգապուրը արգելեց մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան

Ամենադիտվածներ

Սինգապուրի իշխանությունները արգելել են երկրից դեպի Ռուսաստան ռազմական ապրանքների մատակարարումը։

Այս մասին ասվում է Սինգապուրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ մատակարարման արգելք է սահմանվել նաև էլեկտրոնիկայի, համակարգիչների, հեռահաղորդակցության և տեղեկատվական անվտանգության երկակի նշանակության ապրանքների վրա։

Հաղորդագրությունում ասվում է, որ արգելքները սահմանվել են այն ապրանքների նկատմամբ, որոնք կարող են Ռուսաստանի կողմից որպես զենք օգտագործվել կամ էլ որպես կիբերհարձակումների գործիք։

Նշենք, որ արքգելքները կիրառվել են՝ կապված ռուսական զորքի ներխուժմամբ Ուկրաինա։

Ամենաթարմ