Սիրիացի վարձկանները հաստատում են, որ իրենք կռվել են թուրքական պետության հետ Ղարաբաղում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական 44 օրյա պատերազմում, հայկական կողմը մի շարք անգամներ նշել է, որ Ադրբեջանը մարտադաշտ է բերել նաև սիրիացի ահաբեկիչներին, որոնք վարձատրվում են իրենց աշխատանքի համար:
Սիրիացի վարձկանները նույնպես անանուն մնալով հայտնել են միջազգային հեղինակավոր պարբերականներին, որ իրենք կռվում են Ադրբեջանի կողմից և նրանց սիմվոլիկ գումար են խոսք տվել:
Ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ հերքել է այս տեղեկատվությունը և անգամ միջազգային հանրությանը փորձել է ապացուցել, որ հայկական կողմն է պատերազմում ահաբեկիչներ ներգրավել:
Հայտնենք, որ այժմ Ադրբեջանի մոտ գտնվող մի շարք հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը համարել է ահաբեկիչներ և քրեական գործեր են հարուցվել:
https://www.facebook.com/tigseiranian11/videos/10218870457608256

