Սիրիական որոշ զինված խմբավորումներ պատրաստ են Թուրքիայի հետ քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսել

Ամենադիտվածներ

Սիրիական որոշ զինված խմբավորումներ պատրաստ են Թուրքիայի հետ քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսել

Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ»-ը (հակակառավարական զինված խմբավորում Սիրիայում) պատրաստ է Անկարային աջակցել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացվելիք ռազմական գործողությանների ընթացքում: Այս մասին տեղեկացնում են Ermenihaber-ը։

Հարցի վերաբերյալ խոսել է Սիրիայի ազատ բանակի խոսնակ Յուսուֆ Համուդը։
«14 հազար զինվորներ մեր տրամադրության տակ են, որ պատրաստ են Թուրքիայի բանակի հետ միասին ներխուժել Եփրատի արևելք», – ասել է նա։

Համուդը հնարավոր գործողությունների վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չի նշել:

Նշենք նաև, որ «Սիրիայի ազատ բանակ»-ից նման հայտարարություն է հնչում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո, որտեղ նա խոսել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական։ 2018թ, Թուրքիան Սիրիայի Աֆրին նահանգում հենց վերոնշյալ ընդդիմադիր ուժերի օգնությամբ իրականացնեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով այն դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ