Սիրիան Բաշար ալ-Ասադի տապալումից 1 տարի անց

Հրապարակող՝

Սիրիան Բաշար ալ-Ասադի տապալումից 1 տարի անց

Ամենադիտվածներ

Սիրիան դարձել է սուննիաիշխան պետություն, որը շարունակում է ուժային կառույցների միջոցով տոտալ վերահսկողության տակ առնել ողջ երկիրը։ Սրա ապացույցն են պարբերաբար բռնկվող միջէթնիկ ու միջկրոնական արյունալի բախումները, որոնք ինչպես թելադրվում են դրսից, այնպես էլ բխում են գործող իշխանության գաղափարական-քաղաքական նկրտումներից եւ «նախկինների» հանդեպ տասնամյակներով կուտակված ատելությունից։ Սիրիան դեռ մասնատված է ըստ ազդեցության գոտիների։ Նախկինում ռուսական, իրանական տնտեսական ազդեցությանը փոխարինելու են եկել արեւմտյան (մասնավորապես ֆրանսիական, ամերիկյան), ծոցի երկրները (ԱՄԷ, Քաթար)։ Մոտ երկու տասնյակ երկրներ վերաբացել են Սիրիայում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։ Գործող նախագահն ու ՆԳ նախարարը, նրանց ղեկավարած «Հայաթ թահրար ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (*Սիրիայում ստեղծվել էր որպես Ալ-Քաեդայի ճյուղավորում) հանվել են ՄԱԿ եւ ԱՄՆ միջազգայնորեն ահաբեկչական ճանաչված սուբյեկտների ցանկից։
Սիրիան ձգտում է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները։ Հաշտության պայմանագրի կնքումը Իսրայելի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական կոշտ դիրքորոշման պատճառով հետաձգվում է։ Վերջինս ոչ միայն դուրս չի եկել, այլեւ մեծացրել է Գոլանի բարձունքներին հարող նոր գրաված տարածքներում ներկայությունը (ընդհանուր մոտ 1,600 ք/կմ տարածք)։ Թրամփի վարչակազմը փորձում է գոնե որոշակի անվտանգության համաձայնգրի կնքմանը հասնել երկու կողմերի միջեւ։
Սիրիան Իրանի հետ առայժմ պահպանում է սառեցված հարաբերություններ։
Քաթարից եւ Պարսից ծոցի մյուս երկրներից Սիրիայով դեպի Թուրքիա, ԵՄ գազատարի, նոր առեւտրային ուղիների անցկացման ուղղությամբ այժմ ակտիվորեն աշխատում են բոլոր ուժերը։ Իշխանությունները 1 տարում մի քանի տասնյակ այցելությունների, հանդիպումների ու այլ դիվանագիտական ջանքերի միջոցով ձգտում են երկիրը դուրս բերել միջազգային պատժամիջոցների, էմբարգոների տակից, որպեսզի կարողանան ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, կատարել միջազգային բանկային գործարքներ եւ այլն։
Սիրիայի հյուսիսում ոչ միայն շարունակվում, այլեւ աճում է թուրքական ռազմական գործոնը։ Թուրքիան տարածաշրջանի թերեւս միակ երկիրն է, որ ի սկզբանե աջակցել է ներկա իշխանություններին, առաջինն էր նրանց պաշտոնապես ճանաչելու, տնտեսական մրցավազքում նոր շուկան գրավելու առումով։ Նոր Սիրիայի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու, համակարգը վերակառուցելու գործում այն հստակ մրցակցում է Ծոցի երկրների, Արեւմուտքի կապիտալների հետ։
Լուսանկարը՝ RJ Travel Agency-ի․ Հալեպի բերդն է, որ հազարամյակների ընթացքում դիմացել է բազմաթիվ ուժերի հարձակումներին, ընկել ում ազդեցության տակ ասես, բայց հասել մեզ՝ որպես Սիրիայի տոկունության, երբեմնի ծաղկունքի խորհրդանիշ։

Ամենաթարմ