Աշխարհ
14:00 28/02/2020

Սիրիայի բանակը խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք․ ՌԴ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են ոչնչացրել, որը ներխուժել էր Սիրիայի օդային տարածք և պատրաստվում էր հարձակում գործեր սիրիացի զինվորների դեմ:

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Թուրքիան մարտական ԱԹՍ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ, որպեսզի աջակցի Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող զինյալ խմբավորումներին: Բացի այդ Ռուսաստանի ՊՆ-ն Թուրքիային մեղադրել է Սիրիայի հակակառավարական ուժերին հրետանային կրակով աջակցելու մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան խախտել է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությունները: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Ավելի վաղ ռուսական «Rossiya 24» հեռուսատաընկերությունը հաղորդել էր, որ Իդլիբում թուրք զինվորականներն ու սիրիացի ընդդիմադիրները դյուրակիր ՀՕՊ համակարգերի միջոցով փորձել են հարվածել Ռուսաստանին և Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ինքնաթիռներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից սկսած Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով Թուրքիան զինոժը կենդանի ուժի 54 կորուստ ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ