Սիրիայի զբոսաշրջության սեկտորը շուրջ 50 մլրդ դոլար է կորցրել զինված հակամարտության պատճառով. գրեթե մեկուկես հազար տուրիստական օբյեկտներ դադարեցրել են աշխատանքը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարտինին:
«2010 թվականին Սիրիա է այցելել շուրջ 7,5 մլն զբոսաշրջիկ՝ ծախսելով մոտավորապես յոթ միլիարդ դոլար: Այսպիսով՝ տուրիստական սեկտորը կորցրել է շուրջ 50 մլրդ դոլար եկամուտ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում, որն օրերս հատել է ութ տարվա սահմանագիծը, 1468 տուրիստական օբյեկտ՝ 365 հյուրանոց և 1103 ռեստորան, դադարեցրել է աշխատանքը: «403 տուրիստական օբյեկտ ոչնչացված է ամբողջովին կամ մասնակիորեն: Կորցրել ենք 260 հազար աշխատատեղ»,-պատմել է Մարտինին։