Ահաբեկչություն Սիրիայի մայրաքաղաքում․ կա զոհ

Ամենադիտվածներ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել: Քաղաքի հրապարակներից մեկում պայթեցվել է զինվորականներին տեղափոխող ավտոբուսը։ Այս մասին հայտնել է SANA գործակալությունը։

Նշվում է, որ սիրիական բանակի մեկ զինծառայող մահացել է, 11-ը՝ վնասվածքներ ստացել։

Ըստ տեղեկությունների՝ պայթուցիկ սարք է գործարկվել, որը նախապես տեղադրված է եղել ավտոբուսում:

Ամենաթարմ