«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբաքրդական ջոկատները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 157 զինյալ են գերեվարել Սիրիայի հարավ-արևելքի Բաղուզ գյուղում անցկացված գործողության ընթացքում:
Այս մասին հայտնել է SDF-ի մամուլի կենտրոնի ղեկավար Մուստաֆա Բալին: «SDF-ի հատուկ ուժերը Բաղուզում գործողություն են իրականացրել ԻՊ-ի ահաբեկչիների դեմ: SDF-ին հաջողվել է բռնել 157 փորձված ահաբեկիչների, որոնց մեծամասնությունն օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են»,- գրել է Բալին Twitter-ի իր էջում:
Ըստ վերջին տեղեկությունների՝ SDF-ի ուժերին հաջողվել է հսկողության տակ վերցնել իսլամիստների Բաղուզ հենակետը: