fbpx
Հասարակություն

17:16 10/10/2019

Սիրիայում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է դեսպանության Facebook-յան պաշտոնական էջում։

«Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:

Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ իքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ (Հալեպ և Հասաքե):

Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ», – ասված է հայտարարությունում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՍիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողություններիարդյունքում…

Geplaatst door Embassy of the Republic of Armenia to the Syrian Arab Republic op Donderdag 10 oktober 2019

Վերեվ