fbpx
Աշխարհ

Պոմպեո․ «Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետևանքներ ունենալ»

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ապրիլի 3-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին հայտարարել է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետևանքներ ունենալ: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի տարածած հայտարարության մեջ:

Պոմպեոն և Չավուշօղլուն հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա խորհրդակցության ընթացքում: «Պոմպեոն աջակցություն հայտնեց Սիրիայի հյուսիսարևելյան մասի շուրջ շարունակվող բանակցություններին՝ նախազգուշացնելով տարածաշրջանում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունների հնարավոր ավերիչ հետևանքների մասին»,- նշել է դիվանագետը:

Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն անցկացրել է երկու ռազմական գործողություն՝ «Եփրատի վահանը» և «Արմավենու ճյուղը»: Դրանց հետևանքով անվտանգության բուֆերային գոտի է ստեղծվել Աազազ և Ջարաբլուս սահմանամերձ քաղաքների միջև, ինչպես նաև օկուպացվել է Աֆրինը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ