Իրավական

Սիսիանի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

Նշենք, որ Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է: Նա ցուցակում 28-րդն է:

Աբրահամյանը նշեց, որ Սիսիանի համայնքապետը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Այս մասին տեղեկանում ենք Հայկական Ժամանակից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ