«Սիստեմա» ԲՖԿ-ից հայտնում են, որ տնօրենների խորհրդի կազմում կարող են ներառվել Արդյունաբերողների ու գործարարների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, ինչպես նաև «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ-ի ղեկավար Յարոսլավ Կուզմինովը:
Վերջիններիս թեկնածությունն առաջադրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Սիստեմա»-ի նախկին ղեկավար Անդրեյ Դուբովսկովի փոխարեն:
ԲՖԿ տնօրենների ընտրության հարցը կքննարկվի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 26-ին` հեռավար կարգով:
Դուբովսկովն ու Քոչարյանը խորհրդի կազմում են 2009 թվականից: