ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը հրաժարական է տվել, այն բանից հետո, երբ բրիտանական մամուլը հրապարակել է դեսպանի՝ բրիտանական կողմի հետ ունեցած գաղտնի նամակագրությունը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Իմ պաշտոնի և պաշտոնավարման ժամկետի մասին բազմաթիվ ենթադրություններ են եղել: Ես ուզում եմ վերջ տալ այդ շահարկումներին»,- ասել է նա:
Դեսպանի այս որոշումը Մեծ Բրիտանիայի վարչապետը մեծ ափսոսանքով է ընդունել:
Հիշեցնենք՝ Լոնդոն ուղարկված հաղորդագրություններում դեսպանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել էր «անգետ» ու «անիրազեկ»: Նա նաև նշել , թե ԱՄՆ ղեկավարի գործունեությունը կարող է «խայտառակ ավարտ» ունենալ:

