Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ սկսվել է ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը, կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։
«Բանակցություններ, չորրորդ փուլ՝ խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին: Բարդ խոսակցություն»,- այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում: