Օգոստոսի 24-ին մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ Իրանի զինված ուժերի խոշոր զորավարժություններ են սկսվել երկրի տարբեր մասերում: Ինչպես հայտնում Է ISNA գործակալությունը, զինավարժանքներում գործի են դրված տարբեր տեսակի և վերափոխակների ավելի քան 150 անօդաչուներ, տեղեկացնում է:
Երկու օրվա ընթացքում Իրանի զինված ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը կմշակեն մարտական անօդաչուներով փոխգործակցությունը երկրի հարավի Պարսից և Օմանի ծոցերից մինչև Իրանի հյուսիս և արևմուտք ընկած ընդարձակ տարածքում, նշում Է գործակալությունը:
«Իրանի զինված ուժերը պլանավորել են բազմաթիվ զորավարժություններ այս տարվա մարտական վարժանքի՝ իրենց ծրագրերում,- մեջբերում է գործակալությունն Իրանի զինված ուժերի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարի խոսքը:- Դրանք նպատակաուղղված են վարժեցման մեթոդիկաների կատարելագործմանը՝ մարտական պատրաստության բարձրացման և դիմադարձման ներուժի մեծացման նպատակով»: Վարժանքների ընթացքում կստուգվի անօդաչուների կիրառումը հետախուզության, պարեկման և օդից հարվածների համար։

