Սմարթֆոններից կախվածությունը նվազեցնելու վերաբերյալ Google Play-ում նոր հավելվածների փաթեթ է հայտնվել: Այս մասին հայտնում է MIGnews-ը:
Փորձագետները նշում են, որ հավելվածներից ամենաարդյունավետը Unlock Clock հավելվածն է: Այս հավելվածը ներբեռնելուց և տեղադրելուց հետո ֆոնային նկարը վերածվում է սև էկրանի: Դրա վրա երևում են խոշոր թվեր, որոնք ծանուցում են գաջեթի տիրոջը, թե քանի անգամ է օրական նա վերցրել այն:
Մեկ այլ հավելված, որը կոչվում է We Flip, թույլ կտա ընկերախմբի սմարթֆոնները կարգավորել «Չանհանգստացնել» ռեժիմում: Desert Island հավելվածի միջոցով օգտատերը կանջատի ավելորդ կարգավորումները և կթողնի միայն ամենակարևորները, որոնք կաշխատեն օրվա ընթացքում: