Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն Instagram-ում ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ կայանալիք հարսանյաց արարողությանն ընդառաջ հարսանյաց զգեստով լուսանկար է հրապարակել։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
Կադրում Սոբչակը մեջքով շրջված է դեպի լուսանկարիչը` ժանյակե զգեստով և երկար քողով:
«Ինձ թվում է՝ ես պատրաստ եմ գլխավոր օրվան»,-լուսանկարին կից գրել է հեռուստահաղորդավարուհին:
https://www.instagram.com/p/B2V52KQAYHv/?utm_source=ig_web_copy_link
37-ամյա Սոբչակի և 44-ամյա Բոգոմոլովի հարսանիքը տեղի է ունենալու այսօր Մոսկվայում:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Սոբչակն ու դերասան Մաքսիմ Վիտորգանը հայտնել էին, որ վաղուց առանձին են ապրում, սական շարունակում են միասին դաստիարակել իրենց որդուն: