fbpx
Կառավարություն

Սոցապ ծառայության պետը շուտով տարբերակներ է գտնելու ազատվելու գլխավոր քարտուղարից. նախկին օգնական

ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետի նախկին օգնական Հայկ Կոստանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«2019թ. սոցիալական ապահովության ծառայության պետ նշանակվեց Սուրեն Ղամբարյանը, նշանակումից դեռ օրեր առաջ սոցապ նախարարությունում և սոցիալական ապահովության ծառայությունում լուրեր էին շրջանառվում, որ նա պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է, չնայած նրան, որ վերջինս ասում է , որ ծանոթացել է Ղամբարյանի հետ ՊՎԾ-ում աշխատելու ընթացքում, ստեղ հարց ա առաջանում եթե իր ընկերը չի ապա ո՚նց ա հայտնվել ՊՎԾ-ում, եթե ենթադրենք Սանասարյան Դավիթի կադրն ա, ապա ինչու ա Սանասարյան Դավիթը ազատել աշխատանքից Ղամբարյանի, երկու հարց ՝ ո՚նց ա հայտնվել ՊՎԾ-ում, ու ինչի՚ ա ազատվել:

Առաջին իսկ օրվանից Ղամբարյանը բացասական ա տրամադրված եղել իր տեղակալ Արսեն Օհանյանի և գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի նկատմամբ, պատճառները գոնե ինձ հայտնի են, ստեղ ուզում եմ ասեմ, որ երկուսի հետ աշխատել եմ շուրջ 9-ը ամիս ու աշխատել ենք կառուղոցական ու աշխատանքային մթնոլորտում, գոնե ինձ, որպես ծառայության պետի օգնականԻ, բողոքներ չեն եղել մյուս աշխատակիցներից վերջիններիս հասցեին:

Մայիսի 5-ին տեղակալը և գլխավոր քարտուղարը նամակ են ուղարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նամակը ըստ օդում կախված լուրերի տեղ չի հասնում, դրա փոխարեն վարչապետի օգնականներից մեկը զանգում ա Ղամբարյան Սուրենին ու տեղեկացնում, որ իր ենթակաները նամակ են գրել վարչապետին, որից հետո Ղամբարյանը նամակը ուղարկելու հաջորդ օրը կանչում է իր մոտ տեղակալին ու ասում թե ինչի՚ են նամակ գրել, դրա փոխարեն կարելի էր հարցը միասին քննարկել: Կասկած ունենալով, որ նամակը գուցե տեղ չի հասել, նույն նամակը ստորագրված քարտուղարի ու տեղակալի վերջիններիս խնդրանքով ես անձամբ նամակը մոտ 10-15 օր անց փոխանցում եմ մի մարդու, ով ենթադրաբար նամակը պետք է փոխանցեր վարչապետին, դրանից որոշակի ժամանակ անց տեղակալին և գլխավոր քարտուղարին իր մոտ ընդունում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ստեղ հարց ա առաջանում, ինչի՚ առաջին նամակից հետո նամակը տեղ չի հասել, կամ եթե հասել ա ինչուՙ մեկ ամիս հետո են մարդկանց իրենց մոտ կանչել, կամ եթե երկրորդ նամակի հիման վրա են կանչել, ապա թող Էդուարդ Աղաջանյանը պարզաբանի իրեն ո՚վ ա նամակի մասին տեղեկացրել ու երբ:

Զարուհի Բաթոյանը որպես նախարար թող հետաքրքրվի թե ինչպիսի աշխատող է եղել Վանիկ Բաբաջանյանը նախարարությունում աշխատած ժամանակ, ով ներկայումս սոցապ ծառայության գլխավոր քարտուղարն է ու հրապարակային գոնե մեկ վատ կողմ նշի նրա աշխատած տարրիների մասին, ինչպես նաև թող հետաքրքրվի ինչպիսի աշխատող է եղել Արսեն Օհանյանը, եթե կգտնի մեկ աղաղակող փաստ վերջիններիս ապօրինությունների կամ գոնե կգտնվի մեկ մարդ ով կասի, վերջիններս վատ աշխատողներ են եղել, ես նրանից հրապարակային ներողություն կխնդրեմ, բայց ստեղ հարցերի հարցը մնում է թե ի՚նչով է առաջնորդվել Բաթոյանը, որ Օհանյանին ազատել ա:

Տեղյակ եմ նաև որ Ղամբարյանը շուտով տարբերակներ է գտնելու ազատվելու գլխավոր քարտուղարից, տեղակալից մի քիչ հեշտ կարացավ ազատվի, քանի օր Բաթոյանը ըստ իս թույլ նախարար է, իսկ քարտուղարին ազատելը իր համար դժվար է լինելու , քանի որ վերջինիս վարչապետն է նշանակել տվյալ պաշտոնին:

Իմ ազատման մասին չեմ ուզում խոսել, որ սխալ տպավորություն չձևավորվի, բայց գուցե մի օր անդրադառնամ, զուտ նրա համար, որ տեղեկանաք ներկայիս պետի բարոյական կերպարին:

Դեռ այսքանը, հակահեղոփականաություն, սերժ-քոչարյան, ֆլան-ֆստան թեմաներով գլուխս չտանեք, հակահեղափոխականները ծվարել են ձեր ներսում»:

Հիշեցնենք, որ ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վանիկ Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ նաև նշել է, որ Սոցապահովության ծառայության պետը իր տեղակալին և գլխավոր քարտուղարին առաջարկել է դիմում գրել ու հեռանալ:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=675193489620467&id=100013894668742

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ