ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը որոշ ժամանակ առաջ նամակ էր հղել UEFA-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին, որում խնդրել էր քննարկել ադրբեջանական SOCAR նավթային ընկերության՝ UEFA-ի հովանավորներից մեկը մնալու նպատակահարմարությունը, քանի որ SOCAR-ը պատերազմից բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։
Չնայած նրան, որ պաշտոնական հայտարարություն այս մասով չի արվել, բայց, ինչպես հայտնում է լրագրող Վասիլի Կոնովը, SOCAR-ը հեռացվել է EURO-2020-ի հովանավորների շարքից։ Մրցաշարի գործընկերների ցանկից հանվել է նաև ընկերության տարբերանշանը։
Լրագրողի խոսքով՝ EURO-ի պաշտոնական հովանավորը կլինի «Գազպրոմը»։