fbpx
Քաղաքականություն

Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

«ТАСС»-ի հաղորդմամբ՝ Սոչիում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները։

Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Թայիփ Էրդողանին Ռուսաստան կատարած այցի համար՝ նշելով, որ համաճարակի պատճառով նրանք մեկուկես տարի չեն հանդիպել, չնայած այդ ամբողջ ընթացքում մշտական ​​կապի մեջ էին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահները դեմ առ դեմ զրույց են ունենալու  թարգմանիչների մասնակցությամբ, այնուհետև առաջնորդները կշարունակեն խոսել աշխատանքային նախաճաշի ժամանակ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ