Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է Դանիայի ընտրություններում, կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա երկրի նոր վարչապետ։ Այս մասին հայտնի է դառնում ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներից՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո:
Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել է պատությունն ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է TV2 հեռուստաալիքը։
Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ երկրի խորհրդարանում, աջ կենտրոնամետները՝ 75 տեղ 179-ից: Դանիայի Լիբերալ կուսակցությունը՝ երկրի գործող վարչապետի կուսակցությունը, հավաքել է քվեների 23,4 տոկոսը և խորհրդարանում դարձել թվաքանակով երկրորդը:
«Դանիայի ժողովրդական կուսակցությունն» աջ զգալիորեն թուլացրել է իր դիքերը և հավաքել է քվեների 8,8 տոկոսը՝ գրեթե 10 տոկոսով պակաս անցյալ ընտրությունների համեմատությամբ։