Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունից՝ «Վրացական երազանքից» հեռանում են նաև «Սոցիալ դեմոկրատները»: Այս մասին հայտարարել է պատգամավոր Գիա Ժորժոլիանին: Վերջինիս խոսքով՝ նա չի տեսնում իշխող թիմում մնալու ռեսուրս: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։
«Մեծամասնությունում մնալու մեր ռեսուրսն աստիճանաբար սպառվում է: Կարծում եմ, որ ամիսների հարց է: Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ տնտեսության և սոցիալական քաղաքականության ոլորտներում»,- հայտարարել է Ժորժոլիանին: