ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ այսօրվա նիսում։
Փաթեթը նպատակ ունի ներդրելու միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգ:
Այն ԱԺ նիստում ընդունվեց 112 կողմ ձայնով:
Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:
Ներկայացված օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը. առաջարկվում է որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմին նշել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: