fbpx
Հասարակություն

Ընտանեկան և սոցնպաստը, նաև հրատապ օգնությունն այսուհետ հնարավոր կլինի ստանալ անկանխիկ

Հուլիսի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները հնարավորություն ունեն ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ։

«Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն, ներկայացնի գրավոր դիմում՝ ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով:

Ի դեպ, քաղաքացին իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ