Սոֆի Թըրների ծնողները չգիտեին, որ «Գահերի խաղի» քասթինգին է մասնակցել

Ամենադիտվածներ

«Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարքին մարմնավորող դերասանուհի Սոֆի Թըրները պատմել է, որ ծնողները տեղյակ չեն եղել, որ ինքը մասնակցել է սերիալի համար անցկացվող քասթինգին:

«Չէի ասել ծնողներիս, որ մասնակցում եմ «Գահերի խաղը» սերիալի քասթինգին: Դերասանական կազմի ընտրության գծով զբաղվող Նինա Գոլդը մեր ու այլ դպրոցներով շրջում էր՝ կերպարներին համապատասխան դերասանների գտնելու նպատակով: Ես ու ընկերներս էլ մասնակցեցինք քասթինգին: Մեզ բոլորիս թվում էր, որ ուղղակի զվարճալի կատակ է: Բայց ինձ մի քասթինգից մյուս քասթինգի համար սկսեցին կանչել: Ծնողներս միայն իմացան այդ մասին, երբ արդեն ընտրությունը կատարվում էր 7 աղջիկների՝ այդ թվում նաև իմ միջև»,- պատմել է Սոֆի Թըրները իր և Ջեսիկա Չեսթեյնի՝ Vogue-ի համար նկարահանված հատուկ հոլովակում:

Նա նշում է, որ մայրը զարմացել ու խառնվել էր, բայց հայրը տեսնում էր իրավիճակի լրջությունը:

«Լռի՛ր: Սա այն է, ինչ Սոֆին միշտ ցանկացել է անել,»– ասել է Սոֆիի հայրը կնոջը:

Ամենաթարմ