fbpx
Աշխարհ

Սոլսբերիում նկատված Ռուսաստանի դրոշը մեծ աղմուկ է առաջացրել

Բրիտանական Սոլսբերի քաղաքի տաճարի փայտե կառուցատարրերի վրա հայտնվել է Ռուսաստանի դրոշը, հայտնում է BBC-ն: Դրոշը նկատել են վաղ առավոտյան և արագ իջեցրել են:

Այս միջադեպը մեծ քննադատության է արժանացել Սոլսբերիի իշխանությունների կողմից:

«Բարեբախտաբար, այն արդեն իջեցվել է: Ինչպիսի հիմար խաղ՝ ծաղրել անցյալ տարի Սոլսբերիում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները»,- թվիթերյան իր էջում գրել է Բրիտանիայի խորհրդարանում քաղաքի ներկայացուցիչ Ջոն Գլենը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մարտին Սոլսբերիում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորվել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:

Որոշ ժամանակ անց հարևան Էյմսբերի քաղաքում թունավոր նյութի ազդեցությանն էր ենթարկվել ևս 2 հոգի, որոնցից մեկը մահացել էր: Բրիտանական իշխանությունները տեղի ունեցածի մեջ մեղադրում են Ռուսաստանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ