fbpx
ՏՏ

Sony-ն կարող է հեռանալ սմարթֆոնների արտադրության շուկայից

Ճապոնական Sony ընկերությունը կարող է հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից: Պատճառն այն է, որ ընկերությունը արագ տեմպերով կորցնում է եկամուտները, որ ստանում է գաջեթների վաճառքից։ Այս մասին հաղորդում է Gizchina-ն:

Եթե 2018 թվականին ընկերությունը վաճառել է շուրջ 1 միլիոն Xperia սմարթֆոն, ապա դրանից հետո ամեն բան այդքան էլ բարեհաջող չի եղել:

Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը վաճառել է 900 հազար գաջեթ, իսկ երկրորդ եռամսյակում՝ միայն 600 հազար:

2017 թվականին ընկերությունը վաճառել է 13,5 միլիոն սմարթֆոն, մեկ տարի անց՝ արդեն 2 անգամ պակաս՝ 6,5 միլիոն: 2019 թվականին կանխատեսվում է սմարթֆոնների վաճառքի աղետալի անկում՝ մոտավորապես 2,5 միլիոն:

Sony-ի բջջային ստորաբաժանման կրած ընդհանուր կորուստն արդեն ավելի քան 835 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ որպեսզի Sony-ն կարգավորի վաճառքի հետ կապված իրավիճակը, պետք է շեշտակիորեն փոխի ռազմավարությունը: Այնուամենայնիվ, շատ մասնագետներ համոզված են, որ ընկերությունն ամբողջովին կարող է հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից՝ ջանքերն ուղղելով դեպի բիզնեսի այլ ոլորտներ:

Ընկերությունն արդեն հայտարարել է, որ լքում է սմարթֆոնների ամենամեծ շուկաներից մեկը՝ հնդկական շուկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ