Sony-ին նոր սմարթֆոն է ներկայացրել՝ ֆոտոխցիկի մատրիցային սենսորով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճապոնական Sony ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել, որը համալրվել է RX100 VII ֆոտոխցիկի մատրիցային սենսորով՝ հարմարեցված բջջային հեռախոսին: Այս մասին հայտնել է Կոմերսանտը։

Նորույթը համալրվել է Exmor RS ցուցիչով և ապահովում է որակյալ նկարահանումը թույլ լուսավորության դեպքում: Հնարավոր է լուսանկարներ անել RAW ձևաչափում և 4K տեսանկարահանում՝ մինչև 120 կադր/վայրկյանում հաճախականությամբ: Հիմնական տեսախցիկը ներկայանում է 12 Մպ հզորությամբ:

Xperia PRO-I սմարթֆոնը ստացել է Snapdragon 888 պրոցեսոր, 12 Գբ օպերատիվ և 512 Գբ ներկառուցվող հիշողություն, 6.5 դյույմ անկյունագծային OLED-էկրան: Սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին:

Ամենաթարմ