fbpx
Աշխարհ

Sony-ի նախագահը լքում է պաշտոնը

Ճապոնական Sony կորպորացիայի նախագահ Կաձուո Հիրային որոշել է պաշտոնաթող լինել: Ընկերությունում նա աշխատել է ընդհանուր առմամբ 35 տարի:

Այս մասին ասված է նոր ղեկավարության՝ հինգշաբթի կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընկերության տարածած հայտարարության մեջ:

Անցյալ տարի Հիրային նաև դադարել էր կատարել կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի պարտականությունները:

«Այն բանից հետո, երբ ես անցյալ տարվա ապրիլին էստաֆետը փոխանցեցի ներկայիս ղեկավար Կենյիտիրո Յոսիդային, ես` որպես նախագահ, հնարավորություն ստացա սահուն անցում ապահովելու ընկերության կառավարման մեջ: Ես վստահ եմ, որ Sony-ին, պարոն Յոսիդայի հետ միասին, սպասում է լուսավոր ապագա: Նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են ընկերությունում եղածս 35 տարվա ընթացքում», – նշել է Հիրային իր հայտարարության մեջ:

Նա Sony-ի նախագահի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2012 թվականից, սակայն ընկերությունում նա աշխատել է ընդհանուր առմամբ 35 տարի:

Այժմ վերոնշյալ երկու պաշտոնները համատեղում է 58-ամյա Կենյիտիրո Յոսիդան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ