fbpx
Ժամանց

Ավստրալիայում վարդագույն լիճ է գոյացել

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում վարդագույն լիճ է հայտնվել:

Քաղաքի զբոսայգիներից մեկի արհեստական ջրավազանում ջուրը դարձել է վառ վարդագույն: Այգի են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի լուսանկարեն այդ զարմանալի երևույթը:

Որոշ մարդիկ հեքիաթային տեսանկարահանումներ են իրականացնում:

Ջուրը վարդագույն է դարձել դրա ընդերքում առկա կարմիր բույսերի կողմից արտադրվող կարմիր պիգմենտի` բետա-կարոտինի շնորհիվ:

Երբ օդի ջերմաստիճանը իջնի, և բույսերը «հանգստանան», ջուրը նորմալ գույն կստանա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ