Աֆղանստանում իսկական հումանիտար ճգնաժամ է։
Այս մասին կարելի է եզրակացնել՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մերի Էլեն ՄաքԳրոարթիի հայտարարությունից հետո։
Նա ասել է, որ Աֆղանստանում շուրջ 14 միլիոն մարդ սովի մատնվելու վտանգի առջև է կանգնած։
Մի կողմից երաժշտը, մի կողմից կորոնավիրուսի համավարակը, մյուս կողմից էլ երկրի ներսում առկա հակամարտությունը թալիբների ու կառավարական ուժերի միջև, երկիրը բերել են բարդագույն իրավիճակի։
Նշվում է, որ երաշտը պատճառով բերքի 40 տոկոսը ոչնչացել է, ոչնչացել են նաև անասունները, իսկ ձմեռն արդեն մոտ է։

