fbpx
Սպորտ

Լեգենդար Ջերարդը Ալաշկերտին կոչել է՝ ուժեղ թիմ

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, մեկնարկելու է «Ալաշկերտ» – «Ռենջերս» դիմակայության առաջին հանդիպումը։

Հայկական ակումբի մրցակցի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է նաև «Ալաշկերտի» մասին։

«Պետք է մտածենք վաղվա խաղի մասին, որում մրցելու ենք իսկապես ուժեղ թիմի դեմ։

Պետք է մտածենք այս խաղում դրական արդյունքի հասնելու համար։

Մենք ևս ուժեղ թիմ ունենք, ու ամեն ինչ կանենք, որ մեր առջև դրված խնդիրները լուծենք՝ երկու խաղերում էլ», – նշել է Ջերարդը։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայանալու է Գլազգոյում։ Երկու թիմերն էլ պայքարում են Եվրոպա Լիգայի խմբային փուլում հայտնվելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ