Զինված Ուժեր
23:00 14/09/2021

Սպաների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ անձնակազմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով N զորամիավորումում սեպտեմբերի 14-ին զորամասերի օպերատիվ օղակի սպաների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։

«Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է սպաների գործառութային պարտականությունների կատարման հաջորդականությունը, տրվել են հրահանգներ օպերատիվ-մարտավարական իրադրության պայմաններում փաստաթղթերի մշակման կարգի վերաբերյալ»,- նշված է հաղորդարության մեջ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ