fbpx
Իրավական

Պարզվում են Գյումրիում տեղի ունեցած 25-ամյա բնակչի սպանության հանգամանքները

2021թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, Գյումրու շտապ բուժօգնության կայանից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին տղամարդու դիակ կա:

Կատարված դեպքի վայրի զննությամբ վերոհիշյալ հասցեում բերանքսիվայր դիրքով հայտնաբերվել է նույն շենքի 25-ամյա բնակչի դիակը՝ կրծքավանդակի թիկնային շրջանում մեկ կտրած-ծակած թափանցող վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ