Նիկոս Նիկոլայիդիսը Facebook-ի իր էջում գրել է․
Քաղաքական սպանությունների մոտիվացիան ոչ միայն հետքեր մաքրելն է այլ նաև կոնկրետ «մեսիջ» ուղարկելը։ Մեր քաղաքական դաշտում ավելի շատ խոսում ու վերլուծում են սպանությունը, ինչը կարելի է համարել դաշտի տկարամտության վառ դրսևորում։
Էս «ինքնասպանությունների» մեթոդիկան շատ ընդունված տարբերակ է աշխարհում ու այն կներեք, բայց Քոչարյանը չի հնարել )))
Հիմա անցնենք սպանության «մեսիջներին», որի հասցեատերը հենց հասարակությունն է։
Սովորաբար նման սպանությունները վախի և խուճապի մթնոլորտ ձևավորելն է, ինչպես նաև ուժի ցուցադրություն։
Քաղաքական դաշտի, այդ թվում իշխող ուժի գերկարևոր խնդիրը այդ վախն ու խուճապը հասարակության մեջ նվազեցնելն է։ Ըստ օրինաչափության իրավապահ մարմինները սկսում են կոշտ միջոցառումներ իրականացնել։ Արդյոք դա արդյունավետ է ու հնացած մեթոդ չէ՞, էս դեպքում ժամանակը ցույց կտա, բայց իմ համեստ կարծիքով բավարար քայլ չէ։ Արդյոք անհրաժեշտություն չկա՞ «մեսիջը» ստացողներին հավելյալ ինֆորմացիա տալ, որով որոշակիորեն կպատասխանեն հանրության հարցերին, այլ ոչ թե անհեթեթ կթվան, կարծում եմ՝ անհրաժեշտություն է։
Նախկին ուժայինների մահերը չեն նշանակում միայն, որ մենք չենք խնայելու, այլ նշանակում են մենք սկսել ենք պրոցեսս ու դեռևս ամրապնդում ենք մեր դիրքերը։ Բնականաբար ինչ որ պահի դադարելու է էս «ինքնասպանությունների և դժբախտ պատահարների» գործընթացները։
Ո՞րն է էդ պահը։
1 փուլ. Հասարակության մեջ սերմանում են, որ էս իշխանությունները կորցրել են կառավարումը ու երկրում «բեսպրիդել» ա տիրում, էդ նույն ժամանակ վարչապետը «անկապ» հարցերով ա զբաղվում։
2 փուլ. Վարչապետը կորցնում ա վստահությունը։
3 փուլ. Ինչ որ մի նախկին կգբիշնիկ հայտնվում ա ու ասում ա որ իմ ժամանակ սենց բաներ չկային։
4 փուլ. մեզ անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն և այդ մեկ մարդը ես եմ։
Հ.Գ. գիշերային մտքերում սենց վիճակա մոտս, բայց մի բան հաստատ գիտեմ՝ չի ստացվելու, տղեք, հելեք սի*տիր եղեք )))