fbpx
Աշխարհ

Սպանվել է ռուսաստանաբնակ հայ գործարար Մհեր Սարաջյանը

ՌԴ Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղի բնակարաններից մեկում հայտնաբերվել է գործարար Մհեր Սարաջյանի դին:

«34-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երկուշաբթի երեկոյան: Նրա մահվան պատճառը դանակի մի քանի հարվածներն են: Հանցանքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ»,- գրում է «Московский Комсомолец»-ը:

Հաղորդվում է, որ Մհեր Սարաջյանը շինարարական ընկերություններից մեկի գլխավոր տնօրենն էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ