Հասարակություն

Կոմիտասի շուկայի մոտակայքում քաղաքացին սպառնացել է ինքնավնասում անել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 2-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնավնասել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 55 հասցեում գտնվող շուկայի մոտակայքում:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը։

ԱԻՆ հոգեբանը Արմեն Ժ․-ին ցուցաբերել է հոգեբանա­կան աջակցություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ