Փաստենք, որ սպառնալիքի իմիտացիայի տակ հայկական կողմին ստիպում են տարածքային իրավունքները զիջել:
Բայց սպառնալիքը չեն կարող գործի դնել, քանի որ միջազգային ճնշումները շատ մեծ են Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի վրա: Դրա համար Լավրովը եկավ, հետո գնաց Բաքու՝ իմիտացիա կազմակերպելու հրամանով ու մեդիայով կերակրեցին սպառնալիքը, իբր թե, չէր կարող Հայկական զինուժը «տեղում թողնել» ագրոեսորներին:
Իհարկե, որոշ առումներով դա սադրանքի էր նման, սակայն սկզբից խայծը բռնեցինք ու կողմ եղանք, որ ուժ չկիրառվի: Ամեն դեպքում, դա նաև զորքերում շարունակվող թույլատրված կամ կազմակերպված «բառդակի» մասին է խոսում, որի հակառակ տեսքը կլիներ՝ կրակոցով զգուշացնել ու հետ մղել թշնամական միավորներին:
Ուղղակի այսպես դատենք, եթե սադրանք էր, ապա միանշանակ ադրբեջանական կողմը կարող էր նաև կրակոցներով սադրել, այլ ոչ թե ինչ-որ ներքին պայմանավորվածություն պահեր: Ոչինչ չէր խանգարի իրենց, եթե ինքնուրույն գնային նման քայլի՝ առանց ռուսական թույլտվության, ինչը Ադրբեջանի համար կարող էր աղետալի հետևանքներ թողնել:
Եվրոպական երկրների, ԱՄՆ դեսպանի այցերը Սյունիք, Հնդկաստանի հայանպաստ դիրքորոշումը, տարբեր երկրների ու քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության շարունակվող ճանաչումները, փաստում և հավաստիացում են, որ աշխարհի հզոր երկրները առանց երկմտանքի կանգնած են ՀՀ-ի ու հայ ժողովրդի կողքին՝ նույնիսկ եթե ՀՀ-ում կան այսպիսի կաշկանդված իշխանություններ ու պրոռուսական ընդդիմություններ, որ պատրաստ են մեր ժողովրդի իրավունքները սակարկման առարկա դարձնել, ինչի իրավունքը իրենք չունեն ոչ բարոյական, ոչ սահմանադրական նորմերով: Իսկ կնքած ու չկնքած հայտարարությունները առ ոչինչ են ճանաչվելու շատ շուտով:
