fbpx
Սպորտ

Մոսկվայի Սպարտակին այսօր կհեռացնեն Եվրոպա Լիգայից․ Bild

Ռուսական «Սպարտակին» այսօր հեռացնելու են Եվրոպա Լիգայից, որտեղ ակումբը հանդես է գալիս ներկայումս։

Այս մասին գրում է գերմանական Bild-ը։

Նշվում է, որ «Սպարտակը» չի խաղա ԵԼ-ի 1/8-րդ եզրափակչի իր հանդիպումը «ՌԲ Լայպցիգի» հետ, քանի որ փետրվարի 28-ին UEFA-ի որոշմամբ կհեռացվի Եվրոպա Լիգայից։

Պարբերականը գրում է, որ նման ենթադրություն է արել նաև «Լայպցիգի» նախագահ Օլիվեր Մինտցլաֆը։

Նշվում է, որ այդ պարագայում «Լայպցիգը» ինքնաբերաբար կանցնի ԵԼ-ի 1/4-րդ եզրափակիչ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ