fbpx
Աշխարհ

Հասկին օդանավակայանում 3 շաբաթ սպասել է արձակուրդի մեկնած տերերին

Ռուսաստանում հասկին երեք շաբաթ Խաբարովսկի օդանավակայանում սպասել է արձակուրդի մեկնած տերերին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Օդանավակայանի տվյալներով՝ շունն ամեն օր ճանապարհում ու դիմավորում էր ուղևորներին։

Օդանավակայանի աշխատակիցները կերակրել են շանը և փորձել պարզել, թե ովքեր են նրա տերերը։

Նշվում է, որ տերերը ընտանի կենդանուն թողել են հարևանների խնամքին, վերջինս էլ տերերին փնտրելու համար փախել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ