fbpx
Հասարակություն

«Սպայկա»-ի տնօրենի համար բողոքի ակցիա անող քաղաքացիները շարժվում են դեպի կառավարություն

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները քայլերթով գնում են կառավարություն:

Նրանք պահանջելու են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետից պահանջելու են պարզաբանումներ՝ կապված «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետ:

Հիշեցնենք, որ ցուցարարները վաղ առավոտից հավաքվել են դատարանի դիմաց եւ պահանջում են ազատ արձակել քիչ առաջ կալանավորված «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ