ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 4-ին, ժամը 12։50-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ տեխնիկական սպասարկում իրականացնող գնացքը բախվել է ավտոմեքենային։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են տեխնիկական սպասարկում իրականացնող գնացքը և «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Խ․, ծնված 1992 թ․)․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։