fbpx
Աշխարհ

Սպիտակ տանը վստահ են, որ Սենատը թույլ չի տա Թրամփի հեռացումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենտը թույլ չի տա իշխանությունից իր հեռացումը, և ինքը կմնա պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Նախագահը համոզված է, որ Սենատը կվերականգնի կարգը, արդարությունը և պատշաճ ընթացակարգը, որոնք անտեսվել են Ներկայացուցիչների պալատի կողմից: Ինքը պատրաստ է հաջորդ քայլերին և համոզված է, որ լիովին կարդարացվի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայացուցիչների պալատի կողմից հայտարարված իմպիչմենտը նախագահին Սպիտակ տունը համարել է ամենախայտառակ քաղաքական դրվագն ազգի պատմության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ