Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հունվարի 23-ին հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղերձ է հղել ի պատասխան նրանից ավելի վաղ ստացած նամակի:
«Նախագահն իր պատասխանն է ուղարկել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի ուղերձին»,-ասել է նա։
Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հաղորդել էր, որ Կիմ Չեն Ընը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ից վերադարձած Փհենյանի պատվիրակության հետ: Նա գոհունակություն էր հայտնել Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների առթիվ, ինչպես նաեւ նշել էր ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովին «պատշաճ նախապատրաստվելու» խնդիրներն ու ուղիները:
Դրա հետ մեկտեղ Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել այն, որ ԱՄՆ նախագահը, մեծ ուշադրություն դարձնելով բարձր մակարդակի երկրորդ հանդիպման անցկացման վրա, «արտակարգ ցանկություն եւ վճռականություն է դրսեւում հարցերի լուծման ճանապարհին»: ԿԿՀԳ-ի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ղեկավարած Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը նաեւ Կիմ Չըն Ինին է փոխանցնել Թրամփի նամակը: Սանդերսն անցած շաբաթ հայտնել էր, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին: Գագաթնաժողովի անցկացման վայրը կհայտարարվի ավելի ուշ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: