Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը հավանություն Է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններում կիրառելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄԷ-ն հավանություն Է տվել «Սպուտնիկ Լայթ»-ի՝ որպես օժանդակ պատվաստանյութի օգտագործմանը։
«Սպուտնիկ Լայթ»-ին, մայիսի 6-ին Ռուսաստանում գրանցելուց հետո, հավանություն են տվել նաև Անգոլան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան,Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Կոնգոն, Ղրղզստանը, Մավրիկիոսը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պաղեստինը և Ֆիլիպինները:
