Էրդողանը կայցելի Իրան

Ամենադիտվածներ

Էրդողանը կայցելի Իրան

Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 19-ին Իրան կատարելիք այցի նպատակը:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah-ը:

Ըստ տեղեկությունների՝ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու Էրդողանի և Իրանի նախագահի հանդիպումը, որից հետո նախատեսվում է նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Ակնկալվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրում կներառվի նաև Թուրքիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրային միջանցքի հետ կապված գործընթացը։ Ծովային ճանապարհով բեռները ԱՄԷ-ից Իրանի տարածքով հասնում են Թուրքիայի Իսքենդերուն նավահանգիստ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ